«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը պարզապես ընդառաջեց վայրենի ժողովրդի բնազդներին, տեսանելի ապագայում նոր պատերազմի վտանգ չեմ տեսնում. Ռուբեն Մեհրաբյան

18/04/2021

GeneralNews լրատվականը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

-Պարոն Մեհրաբյան, հայկական համացանցում մեծ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում «44-օրյա պատերազմի ավարի» ցուցադրության «պուրակի» բացումը, որը կատարել է անձամբ Ալիևը։Պատերազմում հաղթանակ գրանցելուց հետո նման քայլի դիմելն ի՞նչ  շարժառիթ  ուներ ըստ Ձեզ։

-Ալիևը պարզապես ընդառաջում է իր տգետ, տխմար հետամնաց ու վայրենի ժողովրդի բնազդներին ու դրանով պարզապես ամրացնում իր իշխանությունը։ Այո՛, իր ժողովրդի մեծամասնությունը դրական է վերաբերում այդ «նախամարդու» բարքերին վայել ցուցահանդեսի գաղափարին՝ հենց այն ձևով, ինչպես որ ներկայացված է։

-Թեպետ նա նշում է, որ Հայաստանի հանդեպ տարածքային հավականություններ չունի, այստեղ կան մտահոգություններ  նոր պատերազմական գործողությունների վերաբերյալ։ Դուք դա հնարավոր համարու՞մ եք։

-Ալիևը պետք է ասի ինչ-որ հերթապահ բաներ, միջազգային հանրության աչքերին թոզ փչելու և որոշակի ծխածածկույթ ապահովելու համար։

-Բայց կա՞ն վտանգներ։
-Տեսանելի հեռանկարում ես նման վտանգ չեմ տեսնում։

-Երբ այսպիսի շքերթների ու քարոզչությանն ենք ականատես լինում, հարց է առաջանում՝ մենք նման պետության հետ ինչպե՞ս կարող ենք  խաղաղության համաձայնագիր ստորագրել։

-Մենք խոսում ենք դիվանագիտության մասին։Գանք նրան, որ Մինսկի խմբի համախագահությունը չլուծված հարցերի շուրջ բանակցային գործընթաց է առաջարկում։ Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա։

-Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջանկյալ է և վերջնական փաստաթուղթ չկա ստորագրված։ Իսկ նման անհրաժեշտություն տեսնու՞մ եք։

-Այդ հայտարարությունը պայմանագիր չէ և Ղարաբաղի հարցն, այո՛ լուծված չէ։ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ ու դա փաստ է։ Այո՛, դա պետք է արվի միջազգային մանդատ ունեցող ձևաչափով։

-Խաղաղության մասին խոսում են իշխանությունները, բայց կարծում եք մեր հասարակությունը դրան պատրա՞ստ է։

-Հայ ժողովուրդը միշտ  պատրաստ է եղել խաղաղության՝ ի հեճկուս տխմարների այն շրջանակի, որոնք պնդում են հակառակը։

-Բայց կարո՞ղ է միակողմանի  ձգտում լինել, մենք համանման ցանկություն տեսնու՞մ ենք հակառակորդի կողմից։

-Հակառակորդը անելու է այնքան, ինչքան իրեն թույլ կտան։ Եկեք չմոռանանք, որ հակառակորդի ամեն պայմանական կրակած տասը զենքից ութը՝ մեր դաշնակցի տված զենքն է։

-Այսինքն՝ ցանկություններն էլ միայն Բաքվից ու Անկարայից չեն կախված։

-Այո՛։ Կախված է նաև նրանից, որ մեր  դաշնակցի «կեղտոտ խաղերը» չեզոքացվեն։ Եվ նաև արևմուտքը պետք է իր վճռական դիրքորոշումն ունենա տարածաշրջանային ու եվրոպական անվտանգության համար այս առանցքային հարցում, ինչը տապալեց  Թրամփի վարչակազմը։

-Բայդենն էլ նշում է՝ Ամերիկան վերադարձել է, բայց գործնական որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսնում։

-Կապրենք՝ կտեսնենք։
-Այսինքն՝ առաջիկայում հնարավոր եք համարում։

-Ամեն ինչ էլ հնարավոր է։ Մենք խոսում ենք քաղաքականության մասին և նշված քայլերն իրականացնելու ռեսուրսներն ավելի քան կան։ Դրա դրական արդյունքներն էլ երկար սպասեցնել չեն տա։ Ի վերջո՝ ավտորիտար ռեժիմներին, տգետ վայրենիների ավտորիտար վարչակարգերին չպետք է թույլ տրվի ջախջախել դեմոկրատական վարչակարգերը։

-Մեզ ընտրությունը այսպես է մատուցվում՝ եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն լավ հայրենասեր չես, թուրքին ու ադրբեջանցուն թշնամի չես համարում։

-Դա պարզ մանիպույացիայի դաշտից է։ Դրա ոտքերն էլ, ականջներն էլ հայտնի է, թե   որտեղից են աճում։Գնացեք՛ ձեր սիրելի դաշնակցի բարեկամությունը քննարկեք այդ թշնամիների հետ։ Իմ հորդորն այդ խաժամուժին միայն դա է։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյան