«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը

15/04/2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: 

Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը:

«Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,-պնդել է Չավուշօղլուն։ 

Այնուհետև հռետորական հարց բարձրացնելով, թե որը կարող է լինել ամենավատ հավանականությունը, նշել է. «Նրանց կողմից այդ բառն օգտագործելով չէ, որ պատմությունը կփոխվի»:

Չավուշօղլուի համոզմամբ՝ «ցեղասպանություն» բառի օգտագործման հավանականության դեպքում անգամ «միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունենա»: 

«Ինչպես նաև Մերկելն (Գերմանիայի կանցլեր) է ասում, դա իրավական որոշում չէ, երբ նման որոշում ընդունվում է Գերմանիայի խորհրդարանի կողմից»,-ասել է նա:
https://www.ermenihaber.am/