«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. Մարուքյան

29/11/2022

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում Էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի հետ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պայման է դրել, որ հանդիպմանը պետք է մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: