«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսները ավիահարված են հասցրել Կրամատորսկի կենտրոնին. կան զոհեր

07/07/2022

Ռուս զինվորականները օդային հարված են հասցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի կենտրոնին։ Հարձակման հետևանքով կան զոհեր, ասել է քաղաքի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն։

Նրա խոսքով՝ ավիահարվածը հասցվել է քաղաքի կենտրոնում, կան զոհեր, այլ մանրամասներ դեռ չկան։

Կրամատորսկը Դոնեցկի մարզի խոշոր քաղաքներից է, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ապրիլի 8-ին, այն բանից հետո, երբ «Տոչկա-Ու» հրթիռը խոցեց կայանը, այնտեղ 57 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնք պատրաստվում էին տարհանման։