«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շոտլանդացի պատգամավորը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները հայ կին զինվորի աչքերը հանել

02/11/2022

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Telegraph և Economist պարբերականներում հոդված է հրապարակել, որտեղ մեջբերել է ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված վայրագությունները՝ ներկայացված Շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցչի կողմից:

«Կարող է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լինել արդարացի խաղաղություն» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:

«Սեպտեմբերի 22-ին Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Քրիս Լոն,  ելույթ ունենալով ՄԹ Համայնքների պալատում, ներկայացրեց մի սարսափելի պատմություն գլխատված  տարեց տղամարդու և կին զինվորի մասին, որի աչքերը հանվել էին ու փոխարենը քարեր էին տեղադրվել:

Զոհերը, որոնց նա նկարագրեց,  չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիների կողմից սպանված հայերն էին: Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Հայաստանի տարածքի խորքում հարվածի են ենթարկվել նաև կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Իհայտ են եկել վայրագությունների ավելի շատ ապացույցներ, այդ թվում՝ հայ զինվորների արտադատական սպանության տեսանյութը:

Այս գործողությունները արտացոլանքն են Սիրիայում Դաեշ-ի գործողությունների, որի շուրջ միջազգային դատապարտման ալիքն արագ և աներկբա կերպով հանգեցրել է պատերազմական հանցագործությունների հետաքննության կոչերին: