«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պիկետ Թբիլիսիում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Վրաստանում գործող լրատվականների լռության դեմ

28/01/2023

Հունվարի 27-ին «Վրաստանի երիտասարդական միության» մի խումբ անդամներ Վրաստանի հանրային հեռարձակողի մոտ պիկետ են անցկացվել՝ բողոքելով Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռության դեմ, հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասրարկական կազմակերպությունը, փխանցում է aliq.ge-ն:

Հայտարարության համաձայն, դեկտեմբերի 26-ին, «Րաֆֆի» ուսանողական միության անդամները Վրաստանում գործող մոտավորապես 20 խոշոր ԶԼՄ-ներին հանձնել են՝ պատմական գրքեր Արցախի մասին, ՄԱԿ-ի տասնյակ երկրների ներկայացուցիչների, նաև այլ առաջատար երկրների արձագանքը՝ ուղղված Ադրբեջանին և «Վրաստանի հայ համայնք»-ի բաց նամակը՝ կոչ անելով հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում 120 հազար մարդու՝ Ադրբեջանի կողմից նպատակաուղղված ցեղասպանության մասին։

«Ցավոք, պետք է նշել, որ բացի մի քանի լրատվականի, հիմնական խոշոր լրատվամիջոցները նախընտրել են լիարժեք չլուսաբանել տեղի ունեցողը:

Նաև, մի քանի օր առաջ, Թբիլիսիի տարբեր կամուրջներին հայ երիտասարդները Արցախի շրջափակման վերաբերյալ մեծ պաստառ են փակցրել՝ գրավելով Թբիլիսիի բնակիչների ուշադրությունը», — նշված է տարածած հաղորդագրության մեջ: