«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմությունը վաղը խորհրդարան կգնա․ «Ժողովուրդ»

21/07/2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Խորհրդարանական ընդդիմությունը վաղը՝ հուլիսի 22-ին, խորհրդարան կգնա: Ի՞նչ օրակարգով, ինչո՞ւ. այս հարցերի պատասխանները ստանալու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ կապ հաստատեցինք: «Մեր օրակարգում նման հարց չկա»,- վստահեցրեց պատգամավորը:

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները հակառակ պնդումն են անում, ավելին՝ հավելում, որ, ըստ նախնական տեղեկության, ընդդիմադիրները վաղը Եվրոպական խորհրդարանի մի պատվիրակության հետ կհանդիպեն:

Նշենք, որ գարնանային բոյկոտից մինչեւ օրս ընդդիմադիրները խորհրդարան գրեթե չեն գնացել: Այս օրերին, շոգով պայմանավորված, մեկշաբաթյա դադարի մեջ են. հանրահավաքներ էլ չեն լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում