Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն» նախագիծը որոշ ժամանակով կասեցնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես կկասեցնի Հորմուզի նեղուցով նավերի ուղղորդման գործողությունը՝ պահպանելով շրջափակումը։ Թրամփի պնդմամբ՝ «մեծ առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ»։
«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի, Իրանի դեմ արշավի ընթացքում մեր ունեցած հսկայական ռազմական հաջողության և այն փաստի վրա, որ Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել, մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կկասեցվի՝ հասկանալու համար՝ արդյո՞ք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել»,- գրել է Թրամփը։
https://edition.cnn.com/2026/05/05/world/live-news/iran-war-news?post-id=cmot8dmho00003b68yhdpe40n