«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոնալդուն ցուցադրել է Ջորջինայի նվիրած 700 հազար դոլար արժողությամբ մեքենան

05/08/2021

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է 700 հազար դոլար արժողությամբ շքեղ մեքենան, որը նա նվեր էր ստացել իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի կողմից անցյալ տարի: Այս մասին գրում է The Sun պարբերականը:
G-Class դասի մեքենայի գինը գերազանցում է 700 հազար դոլարը: Ֆուտբոլիստն այն ստացել է իր 35-ամյակի կապակցությամբ՝ 2020 թվականին: Ռոնալդուն Instagram-ում տեղադրել է իր լուսանկարը, որում պատկերված է սև Mercedes G-Class Brabus ամենագնացի կողքին:
«Հաճելի շաբաթ»,- Ռոնալդուն մեկնաբանել է գրառումը, որը հավաքել է ավելի քան 14 միլիոն հավանում: