«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը

08/08/2022

Կրթության, գիտության, մշակույթրի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի օգոստոսի 3-ի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պլանը։

Նշվում է, որ ուսումնական պլանն ունի երեք բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական։

Ըստ հրամանի՝ փորձարկվող դասարաններում ուսումնական պլանի անհատական բաղադրիչի ժամերը, որպես ուսումնական խմբակներ հատկացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, 10-11-րդ դասարաններում «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին, 10-11-րդ դասարանում՝ ռազմամարզական ճամբարներում՝ ՆԶՊ-ի ուսուցմանը, ինչպես նաև ուսումնական նախագծերին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 05-Լ (18.02.2022թ.) հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգի» համաձայն:

Ուսումնական պլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչները պետական Հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են: