ԱՄՆ-ը մտադրված է արդեն հաջորդ շաբաթ հայտարարել նախկինում չտեսնված միջոցների մասին, որոնք ուղղված են Իրանի տնտեսական մեկուսացմանը. ԱՄՆ ֆինանսների նախարար
14/08/2026
Միացյալ Նահանգները մտադրված է արդեն հաջորդ շաբաթ հայտարարել նախկինում չտեսնված միջոցների մասին, որոնք ուղղված են Իրանի տնտեսական մեկուսացմանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք «Էպիկական զայրույթից» անցել ենք «տնտեսական զայրույթի», և նախագահի ցուցումով մենք կրկին կբարձրացնենք տնտեսական ճնշման մակարդակը։ Հետևե՛ք հաջորդ շաբաթվա հայտարարություններին, որովհետև մենք պատրաստվում ենք կիրառել նախկինում չտեսնված միջոցներ երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ», - ասել է նա Newsmax հեռուստաալիքի եթերում։
Բեսենթը մանրամասներ չի հայտնել սպասվող միջոցների մասին, սակայն նշել է, որ դրանք գործելու են Իրանի ծովային շրջափակման հետ համատեղ։