«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք Լեռնային Ղարաբաղի կորուստը թույլ չտալու համար բոլոր հնարավորությունները չօգտագործեցինք. Զատուլին

02/11/2026

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են երկու կողմերն էլ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը:

«Ես բազմիցս քննադատել եմ Հայաստանի նկատմամբ մեր գործողությունները կամ անգործությունը, հատկապես՝ 2020 թվականի իրադարձությունների առնչությամբ, և մինչ օրս կարծում եմ, որ մենք չօգտագործեցինք բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստին և պատմական հողերից հայ բնակչության համատարած ելքին, -նշել է պատգամավորը։- Ինձ համար սա անձնական ողբերգություն է թեկուզ այն պատճառով, որ իմ ընկերներն ու գործընկերները, որոնք, ըստ էության, գերեվարվել են, այսօր բանտերում են և դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից»։ Այնուամենայնիվ, սա հիմք չէ համարելու, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարապես կրում են և՛ հայկական, և՛ ռուսական կողմերը։ Որովհետև Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայիս քաղաքական ուղեգիծը որդեգրել է ոչ պատահաբար և ոչ էլ 2020 թվականի իրադարձությունների ազդեցության տակ։ «Սա մի քաղաքական գործչի գիտակցված ուղին է, որն իր ամբողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային ավելի մոտ որևէ տեղ տեղափոխվելու, ամեն դեպքում՝ Հայաստանի կողմնորոշումը փոխելու, հայկական ամբողջ անցյալից հրաժարվելու ցանկության վրա»,- նշել է Զատուլինը։

https://www.mk.ru/politics/2026/11/02/erevan-ulichili-v-predatelstve-v-period-voennykh-deystviy.html