«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախիջևանում հայտնաբերվել է 2800 տարվա վաղեմության ուրարտական արձանագրություն

03/06/2026

Նախիջևանում հայտնաբերվել է մ.թ.ա. VIII դարի ուրարտական սեպագիր արձանագրություն․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քարի վրա փորագրված արձանագրությունը նվիրված է Ուրարտուի թագավոր Իշպուինիին՝ Սարդուրի Ա-ի որդուն, ինչպես նաև նրա որդի Մենուային։ Արձանագրության մեջ պատմվում է Արշինի և Անիի քաղաքների նվաճման մասին։ Նշվում է նաև, որ Պուլուադի երկրում Խալդի աստծո պատվին կանգնեցվել է կոթող, ինչպես նաև կատարվել է զոհաբերության ծես։

Հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար, քանի որ այն նոր տեղեկություններ է հաղորդում Ուրարտուի ռազմական արշավանքների, կրոնական ծեսերի և պետական գործունեության մասին։