«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որևիցե ինտրիգ չկա նրանում, որ վարչապետն առաջինը ՌԴ նախագահի հետ է խոսել «Խաղաղության պայմանագրի» մասին. Սիմոնյան

17/03/2025

Որևիցե ինտրիգ փնտրել այն  բանի մեջ, որ վարչապետն առաջինը «Խաղաղության պայմանագրի» մասով զրուցել է ՌԴ նախագահի հետ, պետք չէ, կարող էր առաջինը Իրանի, Ֆրանսիայի նախագահների հետ խոսել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեր հարաբերությունները հաշվի առնելով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ-ն գործում է  ինքնիշխան և ինքնուրույն է կայացնում որոշումները։ Ինքն է որոշում, թե ում հետ և երբ խոսի։ Իսկ թե ինչո՞ւ է խոսել Պուտինի հետ՝ հաղորդագրության մեջ գրված է։ Ես զրույցին ծանոթ եմ»,-նկատեց նա։