«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ով է կանգնած Իրանում դեսպանատան ահաբեկչության հետեւում. Չավուշօղլու

29/01/2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանն Իրանից համագործակցություն է սպասում՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննելու եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու հետ կապված։

Նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք մեր հարեւան Իրանից ակնկալում ենք համագործակցություն ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում՝ ով է կանգնած դրա հետեւում, ինչու է այն կատարվել։ Այս հարցում անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում՛՛:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ որ միջադեպի մասնակիցները պետք է դատարանի առջև կանգնեն։ Նա նաեւ իր ցավակցությունն է հայտնել ՛՛եղբայրական՛՛ Ադրբեջանին։

Հանցագործը ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ հարձակումը կատարել է ընտանեկան խնդիրների պատճառով։ Նա կարծել է, որ իր կինը, որի հետ կապը խզվել է 2022 թվականի ապրիլից, դեսպանատան շենքում է։ Այս մասին հայտնում էն թուրքական ԶԼՄ-ները: