Ռուդոլֆ Անշոբեր. առողջապահության նախարարը հրաժարական է տալիս ուժասպառության պատճառով
Ավստրիայի առողջապահության նախարար 60-ամյա Ռուդոլֆ Անսչոբերը, որը 2020 թվականի հունվարին է ստանձնել պաշտոնը, հայտնել է, որ հրաժարական է ներկայացնում ուժասպառ լինելու պատճառով:
«Տասնամյակների ընթացքում երկրում ստեղծված ամենավատ առողջապահական ճգնաժամի պայմաններում երկիրն առողջապահության այնպիսի նախարարի կարիք ունի, որը կհամապատասխանի 100 տոկոսով: Ներկա պահին դա ես չեմ»,- հաղորդում է BBC News-ը:
Վերջինիս խոսքով՝ իր պաշտոնավարման 15 ամիսն իր համար «համարժեք էր 15 տարվա»: Նշվում է, որ Անսչոբերը նախկինում ուսուցիչ է եղել:
Երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցն ավելի վաղ հայտարարել էր, որ նախարարը «զոհաբերել է իրեն հանուն երկրի»:
Կոալիցիոն կառավարության կազմում Ռուդոլֆ Անսչոբերին կփոխարինի փորձառու բժիշկ և Կանաչների կուսակցության անդամ Վոլֆգանգ Մյուկշտայնը:
Ավստրիայում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 581 263, մահվան՝ 9748 դեպք:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան