«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գտնվել է «Գազպրոմի» կապալառուի գործադիր տնօրեն և հիմնադիրի Յուրի Վորոնովի դին , լողավազանում հրազենային վնասվածքով

06/07/2022

Գազպրոմի կապալառուի գործադիր տնօրենի և հիմնադիր Յուրի Վորոնովի մարմինը հայտնաբերվել է Լենինգրադի մարզի տնակային ավանի տներից մեկի լողավազանում, նա գլխի հրազենային վնասվածք է ունեցել։ 

«Լենինգրադի մարզի տնակային գյուղերից մեկում հայտնաբերվել է Astra-Shipping ընկերության հիմնադիր Յուրի Վորոնովի դին։» Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Հրապարակումների զրուցակիցների խոսքով՝ Վորոնովի դին հայտնաբերվել է Sea Terraces քոթեջային ավանի լողավազանում, որտեղ նա տուն ուներ՝ գլխի հրազենային վնասվածքով։ Վորոնովի դի-ակի կողքին հայտնաբերվել է ատրճանակ։

Դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով կրակոցն արձակվել է անվրեպ։ Մահվան գնահատված ժամանակը` հուլիսի 4-ի կեսգիշերից մինչև առավոտյան հինգը ժամանակահատվածն է

Վորոնովի կինը ոստիկաններին հայտնել է, որ նա քաղաքը լքել է հուլիսի 1-ին, մինչ այդ չարաշահել է ալկոհոլը։ Նրա խոսքով՝ մինչ գնալը ինքը կոնֆլիկտ է ունեցել բիզնես գործընկերների հետ՝ գումարի կորստի պատճառով։