«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բարեկամության կապերը միմյանց կկապեն Հայաստանն ու Ադրբեջանը. Թրամփ

13/10/2025

Մենք պատրաստվում ենք մեր ժառանգությանն արժանի ապագա ստեղծել, պատրաստվում ենք ստեղծել ժառանգություն, որով այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդները կարող են հպարտանալ: Այս մասին Իսրայելի խորհրդարանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Fox News-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բարեկամության, համագործակցության և առևտրի նոր կապերը կկապեն Թել Ավիվը Դուբայի, Հայֆան՝ Բեյրութի, Երուսաղեմը՝ Դամասկոսի, Իսրայելը՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիան՝ Կատարի, Հնդկաստանը՝ Պակիստանի, Ինդոնեզիան՝ Իրաքի, Սիրիան՝ Բահրեյնի, Թուրքիան՝ Հորդանանի, Արաբական միացյալ Էմիրությունները՝ Օմանի և Հայաստանը՝ Ադրբեջանի հետ. ևս մեկ պատերազմ, որը ես կանգնեցրի»: