«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Փարիզ -2024» ամառային օլիմպիական խաղերը՝ Սենա գետի ափին

08/04/2021

«Փարիզ-2024»  ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն քննարկում է Սենա գետի ափամերձ գոտում միջոցառման բացման և փակման արարողություններն անցկացնելու հնարավորությունը:

Ըստ ՀԱՕԿ-ի, Փարիզի վարչակազմն այժմ ուսումնասիրում է առաջարկը: Հիմնական հարցն այն է, թե կազմակերպիչներն արդյոք  կկարողանան մարզադաշտում ավանդաբար անցկացվող շքեղ շուոն տեղափոխել քաղաքի հասարակական վայրեր, որպեսզի այն  հասանելի դառնա  երկրպագուների համար:

Կազմկոմիտեի նախագահ, թիավարությունից օլիմպիական եռակի չեմպիոն Թոնի Էստանգեն ասել է, որ կազմկոմիտեի բյուջեի կեսից ավելին ապահովվում է կոմերցիոն միջոցներից։ Նա նաև նշել է որ,  ՄՕԿ-ի խնդրանքի համաձայն  Տոկիոյի խաղերին մասնակցող ֆրանսիայի պատվիրակության կազմը զգալիորեն կկրճատվի: