«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

05/08/2021

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունն ինժեներական աշխատանքների ընթացքում` Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտ 20 կմ ջրատար անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 
Մոտակա ջրամատակարարման կայանը գտնվում է շփման գծի մոտակայքում, ուստի տեղի բնակիչները աշխատանքի ընթացքում անվտանգություն ապահովելու համար դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն: 
2021 թվականի հունիսի 11-ից, ռուս խաղաղապահների ներկայությամբ, աշխատանքներ են տարվում Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի մոտակայքում գտնվող ջրամատակարարման համակարգի վրա: 20 կմ երկարությամբ ջրատարի շահագործման հանձնելուց հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի հեռավոր բնակավայրերի բնակիչները խմելու ջուր կուենան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։