ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ վերափոխման կարիք ունի
09/07/2024
Հայաստանի արտաքին քաղաքականությունը կաղապարված է: Այն կարիք ունի վերափոխման, իսկ յուրաքանչյուր ուղղությամբ լուրջ աշխատանք տանելու հրամայական է առկա: Թվում է՝ բոլոր պետությունները գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը, կարծես թե, չի կողմնորոշվում, թե շահերի, թե գործողություններ իրագործելու համատեքստում:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող , քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի արտաքին քաղաքական կյանքը: