«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակվածների համար բաժանմունքներ է վերաբացում

05/03/2021

Առողջապահության նախարարությունը սկսում է վերաբացել քովիդով հիվանդների համար նախատեսված բաժանմունքներ, պատրաստում է լրացուցիչ մահճակալներ: Համաճարակային իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Եթե հունվարին թեստավորվողների 9-11 տոկոսի մոտ էր կորոնավիրուս հայտնաբերվում, այսօր արդեն թեստավորված քաղաքացիների 41.3 տոկոսի պատասխանը դրական է: Վերջին 14 օրում նախորդ երկու շաբաթվա համեմատ վարակվողների թիվը աճել է 55 տոկոսով: Պատերազմի օրերին մարդիկ թուլացրել էին զգոնությունը, ուշադրությունը կենտրոնացնելով այլ ուղղությամբ, պարզաբանում է հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի մասնագետը, բայց ասում է, պատերազմից հետո էլ հակահամաճարակային կանոնների պահպանման հանդեպ զգոնությունն այդպես էլ թուլացած մնաց, և ահա արդյունքը:

Մանրամասները՝ 1Lurer.am-ի տեսանյութում: