«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարող է հոգեբանի հետ պայմանավորվել, որ ՔՊ-ականը գնա, մի քիչ թոթափվի. Աննա Գրիգորյան

11/09/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ իր ու Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տրավմատիկ է եղել Ռուբինյանի կյանքում։

«Այնքան տպավորիչ է եղել, որ այդպիսի ելույթ չկա, որ ինձ նայելուց դա չասեք։ Այդքան տրավմատիկ ազդեցությո՞ւն եմ ունեցել ձեր կյանքում, ա՛յ մարդ, մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ, գնացեք, խոսեք, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք»,- ԱԺ-ում հայտարարեց Գրիգորյանը։

Ռուբինյանն էլ արձագանքեց.« Ես դավաճանությունը ծանր եմ տանում, տիկի՛ն Գրիգորյան»։

«Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար արժանապատվության հարց էր»,- ՔՊ-ականին արձագանքեց Գրիգորյանը։