«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք. Վարդան Ոսկանյան

06/06/2023

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր քջում գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի գերության մեջ գտնվող մեր տղաների մասին թշնամու քարոզչության հերթական նյութը ստիպում է կրկին խորհել մեր՝ որպես պետություն և ազգ, ամոթի մասին։
Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք, քանզի դա թաթախված է մարդկության և մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ, և բացի ամեն ինչից, ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը»։