«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էդմոնդ Նազարյանը հաղթեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ

12/09/2022

Հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոն Նազարյանն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 5:5 հաշվով հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտային և մտավ եզրափակիչ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշային Էդմոն Նազարյանն անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնի` Արմեն Նազարյանի որդին է։ Նա այժմ հանդես է գալիս բուլղարական դրոշի ներքո։