«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ասկերանում տեղահանվածներին բնակարաններով ապահովելու նպատակով ծրագիր կիրականացվի. քաղաքապետ

21/06/2021

Ասկերանում մեկից ավել անշարժ գույք ունեցող սեփականատերերը կարող են այն վաճառել։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցին հայտնեցին Ասկերանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ Ասկերան քաղաքում 1-ից ավել անշարժ գույք (բնակարան) ունեցող և վաճառել ցանկացող սեփականատերերը կարող են ներկայանալ քաղաքապետարան՝ վաճառքի ենթակա տան վկայականով, դրա պատճենով և անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր):

«Տեղահանված ընտանիքը, հնարավոր է, ներկա պահին չի բնակվում Ասկերանում, բայց եթե ցանկանում է ապրել այստեղ, պետք է տունը վաճառող սեփականատիրոջ հետ լրացնի համապատասխան հայտը»,- մեզ հետ զրույցում ասաց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

Նա նաև հավելեց՝ դա արվում է Ասկերան քաղաքում ապրող տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու համար: