«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղը հրաժարական կտա․ կլինեն արտահերթ ընտրություններ

16/03/2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղը հրաժարական կտա։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին քաղաքապետարանի իր աղբյուրները։

Հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ապա, համաձայն գործող օրենքի, Երևանի Ավագանին մեկամսյա ժամկետում նիստ կգումարի և կփորձի ընտրել նոր քաղաքապետ։

Սակայն, ինչպես InfoPort.am-ին հայտնեց աղբյուրը, ըստ մշակված սցենարի, Ավագանին քաղաքապետ չի ընտրի և կլուծարվի։ Դրանից հետո երկամսյա ժամկետում կնշանակվեն Ավագանու նոր ընտրություններ։

Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան օրենքով նախանշված ժամկետներում՝ այսինքն սույն թվականի սեպտեմբերին։