Իսրայելը կանգ չի առնելու. ինչ է սպասվում առաջիկայում ըստ ռազմական փորձագետի
02/10/2024
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ Իսրայելը կանգ չի առնելու։ Իսրայելը ռազմական գործողությունները ոչ միայն չի կանգնեցնելու, այլև նոր աշխարհագրությամբ այն ընդլայնելու է։ Իսրայելի` առնվազն 2020-ից հետո վարքը խոսում է նրա մասին, որ իր առջև նպատակ է դրել ռազմական ճանապարհով հասնելու գերակայության առնվազն հարևանների նկատմամբ, ունենալ լիդերի կարգավիճակ։
Կարծում եմ, որ Իրանի ուղղությամբ կարձակի հրիթռներ, այստեղ պարզապես հարց է, թե ինչպիսի մարտավարություն կընտրի։ Արդյո՞ք կգնա լայնամասշտաբ հրթիռակոծության, թե կբավարարվի կետային հրթիռակոծությամբ, ինչի մեջ ավելի շատ է մասնագիտացված։
Եթե գնա զանգվածային հրթիռակոծման, ուրեմն նպատակ ունի նաև ցամաքային գործողությունների»։