«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն արգելափակող «բողոքի ակցիաները»․ ՄԻՄԸ

07/02/2023

Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը (IGFM) հայտարարություն է տարածել.

«57 օր շարունակ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից։

Մենք հաղորդումներ ենք ստացել, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել տուն վերադառնալ, ենթարկվել են վատ վերաբերմունքի և ոտնձգությունների։

Ռուսական զորքերի տեղափոխման ժամանակ ավտոշարասյունը կանգնեցվել է, իսկ մեքենաները նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Նրանք ապօրինի նկարահանել են երեխաներին և նրանց նկատմամբ բանավոր բռնության ենթարկել, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը։

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող ենթադրյալ «բողոքի ակցիաներ» կազմակերպելը և աջակցելը»։