«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առանց Պուտինի հավանության դա տեղի չի ունենա. Ուիտկոֆ

13/05/2025

Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր չի կարող լինել առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության։ Այս մասին Breitbart-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։

«Առանց նախագահ Պուտինի հավանության համաձայնության գործարք չի լինի», - ընդգծել է նա։

Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու նախաձեռնությունը։ Էրդողանը լիովին աջակցել է ռուսական այս առաջարկին՝ ընդգծելով Ստամբուլի հարթակը տրամադրելու իր պատրաստակամությունը։