ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ․ Հաճախ անցնում ես կրթության բոլոր փուլերով, բայց ապրելակերպդ մնում է նույնը. դա նկատում են
Հասարակության մեջ այժմ սոցիալական աստիճանով կարողանում են բարձրանալ ոչ միայն և առաջին հերթին չկրթված մարդիկ: Հաճախ անցնում ես կրթության բոլոր փուլերով, բայց կյանքիդ որակը չի փոխվում.մարդիկ դա տեսնում են:
Այդ ամենին նպաստում է նաև պետական ոչ ճիշտ քաղաքականությունը: Բարձրագույն կրթության համակարգն այսօր Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է: Պետությունը խառնվում է ուսումնական հաստատությունների աշխատանքին: Անգամ այն գործերին է միջամտում, որոնցով ԲՈՒՀ-ն ինքը պետք է զբաղվեր: Այդուհանդերձ, երբ ուսանողն ավարտում է ԲՈՒՀ-ը, պետությունը լվանում է ձեռքերը: Արդյունքում գործատուները բողոքում են նորավարտ աշխատուժից:
Կրթական համակարգը միայն կրթություն տալու համար չէ: «ԲՈՒՀ» ասվածը միայն շենքը չէ: Այն տեղափոխելով այլ քաղաք, միջավայրը չես փոխի: Չկա մի երկիր, որտեղ բոլոր ԲՈՒՀ-երը նույն քաղաքում են. այս մասին խոսում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը: