«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանից ամբողջությամբ վերադարձել են իրենց երկրներ

19/01/2022

Ղազախստանում հանձնարարություններ կատարող ՀԱՊԿ բոլոր խաղաղապահները, ռազմական տեխնիկան և զենքերը վերադարձել են տուն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնում են բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Նշենք նաև, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել էին նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի էին դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել էր նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: