«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարությունը առաջարկում է Նոր տարվա հանգստյան օրերը կրճատել

15/04/2021

Կառավարությունը առաջարկում է Նոր տարվա հանգստյան օրերը կրճատել 5-ով։
«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, ՀՀ տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են տասը օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում, այսօրվա Հայաստանի ապագայով հետաքրքրված ու դրա համար պատասխանատու յուրաքանչյուր անձ չի կարող թույլ տալ նման շռայլություն», - ասաց Վահան Քերոբյանը։ Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։
Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։  Նիկոլ Փաշինյանը առաջարկեց խուճապի չմատնվել և հավելեց, որ քննարկումներ սկսելու ժամանակ կա և նախագիծը միշտ էլ կարելի է հետ կանչել։