«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

19/02/2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր են հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և Անկարան միշտ հարգանքով է վերաբերվել դրանց։

«Հետագա գործընթացում մեզ համար հատկապես կարևոր է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրա ինքնիշխանությունը նույնպես անփոխարինելի է մեզ համար»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։