Հայաստանը էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ է. երկրին էներգետիկ ճգնաժամ չի սպառնում
02/08/2021
Էլեկտրաէներգիայի առումով Հայաստանը շարունակում է ինքնաբավ երկիր մնալ:
Մասնագետների գնահատմամբ, ճիշտ է, էներգետիկ վիճակը լարված է, բայց ճգնաժամի ռիսկ այս պահին չկա, ու Հայաստանը էլեկտրաէներգիա ներմուծելու կարիք չունի: Ավելին, մեր երկիրը՝ գազի դիմաց, շարունակում է էլեկտրական հոսանք մատակարարել Իրանին: Սակայն, հատկապես ատոմակայանի արդիականացման անհրաժեշտության ֆոնին ու տարածաշրջանային վիճակը հաշվի առնելով՝ չափազանց կարևոր է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը երկրում:
Հայաստանի էներգետիկ ռազմավարության մասին Նորայր Շողիկյանն է պատմում: