
Ուկրաինան կկարողանա պայքարել միայն մինչև ամառ առանց ԱՄՆ ռազմական օգնության
Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցումից հետո կկարողանա պահպանել մարտերի ներկայիս տեմպը մի քանի շաբաթ կամ գուցե միայն մինչև ամառվա սկիզբը։ Այս մասին CNN-ին հայտնել է եվրոպացի մի պաշտոնյա։
Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր լիազորությունների ավարտից քիչ առաջ արագացրել է զենքի մատակարարումը Ուկրաինային՝ երկիր մատակարարելով ժամանակակից զենքի մեծ պաշար։
Եվրոպական երկրները կարող են փոխարինել ամերիկյան հրետանու մատակարարումները, սակայն Կիեւի կողմից օգտագործվող ամենաժամանակակից զենքերը գալիս են ԱՄՆ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Զինված ուժերը դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը, ՏԱՍՍ-ին հայտնել էր Պենտագոնի ներկայացուցիչը։
ԱՄՆ-ը դադարեցնում է ոչ միայն ապագա բեռնափոխադրումները, այլեւ արդեն տարանցիկ՝ ինքնաթիռներով, նավերով կամ Լեհաստանի տարանցիկ գոտում, գրել է Bloomberg-ը։
Գործակալությունը նշել է, որ խոսքը «կարևոր նշանակություն ունեցող զինամթերքի», կառավարվող բազմակի հրթիռային համակարգերի և հակատանկային զինատեսակների մասին է։