«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը կործանիչով հարվածել է Լիբանանի հարավին

05/08/2021

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ գիշերը կործանիչներով հարվածել է Լիբանանի հարավի թիրախներին՝ ի պատասխան արաբական պետության տարածքից երեք հրթիռների արձակման: Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ նշված է, որ հարվածները հասցրել են  ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք «Լիբանանում օգտագործվում են ահաբեկչության համար»:
Համաձայն հայտարարության՝ խոցվել Է լրացուցիչ թիրախ այն շրջանում, որտեղից անցյալում հրթիռներ Էին արձակվել:
«Իսրայելի Պաշտպանության բանակը կարծում է, որ Լիբանանն է պատասխանատվություն կրում այն բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում իր տարածքում: Մենք նախազգուշացնում ենք զերծ մնալ Իսրայելի քաղաքացիական բնակչությանը և ինքնիշխանությանը վնաս հասցնելու հետագա փորձերից»,- նշված Է հաղորդագրության մեջ: