«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 4233 մարդ

04/08/2021

Վրաստանում օգոստոսի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4233 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 432 հազար 903 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1934 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5948 է: