«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարչապետի որոշմամբ՝ կստեղծվի հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

07/07/2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Ստեղծել հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահին՝ եռամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- նշված է որոշման տեքստում:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: