«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն

08/04/2021

Կարեն Ավագյանը նվաճել է Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքել 375 կգ արդյունք և 1 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր է:

Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսել է 165 կգ-ից,  երկրորդ մոտեցումը՝ պոկելով 170 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել է 175 կգ, որը նույնպես հայ ծանրորդը փայլուն կատարել է և նվաճել պոկում վարժության փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունը հայ ծանրորդը սկսել է 200 կգ-ով: Երկրորդ և երրորդ մոտեցումները 204 կգ-ոց ծանրածողին ձախողել է: Այս վարժությունում Կարեն Ավագյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: