ՆԱՏՕ-ն մեր թշնամին է․ Մեդվեդև
04/12/2025
ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին այտարարել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՆԱՏՕ-ն մեր թշնամին է։ Ի՞նչ խորհրդի մասին է խոսքը։ Թշնամիների հետ գործ ունենալու միայն մեկ եղանակ կա։ Ինչպես ասել է Գորկին. «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են»»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է։
Նրա խոսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել ՌԴ-ի հետ համագործակցությամբ։