
Վերջնական խաղաղության ստորագրման միակ պայմանը դա է. Ադրբեջանի ԱԳՆ
16/05/2025
Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը «մոլորեցնելու հերթական փորձ են»:
«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։