«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև՝ կնվազի

10/10/2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կբարձրանա 4-6 , 11-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: