«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը մտադիր է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել 5 խմբավորումների

16/05/2022

ԱՄՆ-ը մտադիր է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել 5 խմբավորումների, որոնք բոլորն էլ չգործող են համարվում, այդ թվում՝ մի քանիսը ժամանակին լուրջ վտանգ են ներկայացրել՝ սպանելով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց Ասիայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, հաղորդում է AP-ն։

Թեեւ այս կազմակերպությունները չեն գործում, որոշումը քաղաքականապես զգայուն է Ջո Բայդենի վարչակազմի եւ այն երկրների համար, որտեղ նրանք գործել են, եւ կարող է քննադատության արժանանալ տուժածների ու զոհերի ընտանիքների կողմից, որոնք դեռեւս սգում են հարազատների մահը:

Կազմակերպությունների թվում են բասկյան անջատողական ETA խմբավորումը, ճապոնական Aum Shinrikyo պաշտամունքը, արմատական հրեական Kahane Kach խումբը եւ երկու իսլամական խմբավորումներ, որոնք գործել են Իսրայելում, պաղեստինյան տարածքներում եւ Եգիպտոսում:

ԱՄՆ Պետդեպարտամենտն ուրբաթ օրը ծանուցել է Կոնգրեսին այդ քայլերի մասին, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում եւ այլ երկրներում սրա հետ կապ չունեցող այն բանավեճի շուրջ աճող տարաձայնությունների հետ միաժամանակ, թե արդյոք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է կամ կարող է օրինականորեն հանվել ԱՄՆ ցուցակից՝ Իրանի միջուկային գործարքը փրկելու ջանքերի շրջանակներում։

Թրամփի վարչակազմի կողմից սահմանված այս արգելքը չի հիշատակվել ուրբաթ օրվա ծանուցագրերում։

Օրենսդիրներին ուղղված առանձին ծանուցագրերում Պետդեպարտամենտը հաղորդել է, որ հինգ խմբերի նկատմամբ ահաբեկչական արգելքները պաշտոնապես կհանվեն Դաշնային ռեգիստրում համապատասխան սահմանումների հրապարակումից հետո, որը սպասվում է հաջորդ շաբաթ: