Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ճանաչում է Ուկրաինայի անկախությունը
27/10/2025
Ռուսաստանը, անկասկած, ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, սակայն Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջանների բնակիչները ենթարկվել են Կիևի կողմից ցնցող խտրականության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անկասկած, մենք ճանաչում ենք Ուկրաինայի անկախությունը։ Բայց մենք երբեք չէինք պատկերացնի, որ ձեր նշած տարածքներում (Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջաններ – խմբ.) ապրող մարդիկ, որոնք այժմ ամրագրված են մեր սահմանադրությամբ, կհամարվեն «երկրորդ կարգի»»։
Լավրովը միևնույն ժամանակ ընդգծել է նաև, որ Ռուսաստանի համար կարևորը ոչ թե տարածքներն են, այլ այդ հողերում ապրող մարդիկ։