«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իմ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է. Իրանի նորընտիր նախագահ

30/07/2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի երեկոյան Իսլամական խորհրդարանում 86 երկրների պաշտոնյաների ու հյուրերի, ինչու չէ նաև Իսլամական Հանրապետության համակարգի պատասխանատուների ներկայությամբ երդվեց պաշտպանել համակարգը և Սահմանադրությունը, գրում է parstoday.ir-ը:

Այս արարողության ժամանակ Մասուդ  Փեզեշքյանը տորագրել է երդմնագիրը և այնուհետև այն ստորագրել են Դատական ​​իշխանության ղեկավարը և Պահապան խորհրդի քարտուղարը։

Իրանի նորընտիր նախագահը երդումից հետո իր ելույթում ասել է.-«14-րդ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է»։

 Փեզեշքյանն ընդգծել է.-«Հարևան երկրները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները  վատնեն լարվածության և քայքայիչ մրցակցության մեջ։ Իմ գլխավորած կառավարությունը ցանկանում է ուժեղ տարածաշրջան, որտեղ բոլոր հարևան երկրները կարող են համատեղ քայլեր անել տնտեսական զարգացման, առաջընթացի և ապագա սերունդների կյանքը բարելավելու համար, տարածաշրջան, որի անվտանգությունը կապահովվի տարածաշրջանի երկրների ներկայությամբ»։

Նա հավելել է.- «Աշխարհում ոչ ոք չի ընդունում, որ Գազայում կանանց ու երեխաների դեմ պատերազմող և նրանց գլխին ռումբեր  թափող ռեժիմի ղեկավարին խրախուսել։ Թվում է, թե քաղաքակրթության որոշ հավակնորդների համար մարդկանց հիմնարար իրավունքները չափվում են՝ նրանց մաշկի գույնի  և կրոնի հիմամբ»։

Իրանի նորընտիր նախագահը հավելել է. -«Մենք ցանկանում ենք մի աշխարհ, որտեղ Պաղեստինի հպարտ ժողովուրդը կազատվի օկուպացիայի, ճնշումների և ցեղասպանության ճիրաններից, և ոչ մի պաղեստինցի երեխայի երազանքը թաղված չի լինի իր հայրական տան փլատակների տակ»:

Իրանի նախագահը երդմնակալության արարողության ժամանակ ասել է.-«Աշխարհին անհրաժեշտ է տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծել հզոր և խաղաղատենչ  Իրանի մասնակցությամբ»:

Փեզեշքյանը հավելել է-«Աշխարհը պետք է օգտվի հզոր, խաղաղատենչ  և  արժանապատիվ Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծելու այս բացառիկ հնարավորությունից»:

Իրանի նախագահն ընդգծել է. -«Անկախ ճաշակից, էթնիկական պատկանելությունից, կրոնից և սեռից, մարդիկ հանդիսանում են  երկրի զարգացման առանցքը»:

Ղալիբաֆ. Մենք պարտավորություն ենք ստանում աջակցել կառավարությանը

Նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է.-«Այսօր մենք բոլորս պարտավորվություն ենք ստանում կառավարությանն աջակցել առաջընթացի և հեղափոխության իդեալների իրականացման ճանապարհին»:

Ղալիբաֆը հավելել է.- «Խորհրդարանը կօգտագործի բոլոր միջոցները՝ աջակցելու կառավարությանը առաջիկա դժվարին ճանապարհին։ Այսօր Իսլամական հեղափոխության կյանքում նոր ու պանծալի  ժամանակաշրջանի սկիզբ է»:

Էժեյի. Դատական իշխանությունը գործուն մասնակցություն կունենա կառավարությանն օգնելու գործում

Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավար Հոջաթ-օլ-Էսլամ Մոհսենի Էժեյին  ևս իր ելույթում ասել է. - «Դատական ​​իշխանությունը որտեղ անհրաժեշտ լինի գործուն մասնակցություն կունենա կառավարությանը օգնելու գործում»: