Իրանահայ պատգամավոր․ Տարածաշրջանային դիվանագիտության ուժեղացումն ահաբեկչության դեմ պայքարի միակ ճանապարհն է
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչն X-ում արած գրառման մեջ ընդգծել է Իրանի կառուցողական մոտեցումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Khane Mellat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արա Շահվերդյանը գրել է. «Ահաբեկչությունը ընդհանուր սպառնալիք է բոլոր երկրների համար։ Այն սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Եվ այս չարաբաստիկ երևույթին դիմակայելու միակ միջոցը կառավարությունների միջև լայնածավալ համագործակցությունը և տարածաշրջանային դիվանագիտության ամրապնդումն է։
Ահաբեկչությանն աջակցելը ոչնչացնում է խաղաղությունը, իսկ դրա աջակիցներին տանում դեպի ճգնաժամ և անկայունություն։
Իրանն, ինչպես միշտ, պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ դիմակայելու այս ընդհանուր սպառնալիքին և տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն»։