«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23%-ը. ՌԴ ԱԽ

22/04/2026

Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23%-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Ընդհանուր առմամբ, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով։ Ակնկալվում է նաև էներգակիրների գների աճ», - հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեջբերով Շևցովին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել՝ լինելով ԵԱՏՄ անդամ, և որ Երևանը նախ պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ «Իսկ դուրս գալ նշանակում է առաջին հերթին արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների և ծառայությունների միասնական պահանջների կիրառման դադարեցում, ամբողջական մաքսային վերահսկողության վերականգնում, Հայաստանից միգրանտների նկատմամբ արտոնյալ ռեժիմի վերացում, ինչպես նաև բեռների փոխադրման համար ստանդարտ սակագների կիրառում»,- նշել է Շևցովը։

https://ria.ru/20260422/sovbez-2088297660.html