«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան «Epic Fury» օպերացիայում

05/03/2026

Չնայած շրջանառվող տեղեկություններին՝ Մեծ Բրիտանիան անմիջականորեն չի մասնակցում «Epic Fury» օպերացիայի մարտական հարվածներին․ գործողության հիմնական ծանրությունը կրում են ԱՄՆ-ն ու Իսրայել-ը։ Սակայն Լոնդոնը տրամադրում է կարևոր ռազմավարական և լոգիստիկ աջակցություն։ Կիպրոսում տեղակայված RAF Akrotiri ռազմաբազայի վրա ԱԹՍ հարձակումից հետո բրիտանական կողմը Վաշինգտոնին արտոնել է օգտագործել իր անդրծովյան ռազմաբազաները։ Առանցքային նշանակություն ունի Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ռազմաբազա-ն, որտեղից համակարգվում են թռիչքները և ապահովվում է գործողության խորքային օպերատիվ վերահսկումը։

Բուն կրակային հարվածները իրականացնում են ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք խոշոր ուժեր են կենտրոնացրել Պարսից ծոցում, Կարմիր և Արաբական ծովերում։ Գործողության մեջ ներգրավված են ավիակիր հարվածային խմբեր՝ ներառյալ USS Gerald R. Ford և USS Abraham Lincoln ավիակիրները, որոնք ծառայում են որպես ռազմածովային ավիացիայի հիմնական հարթակներ։ Դրանց ուղեկցում են հրթիռային էսկադրային ականակիրներ, ինչպես USS Delbert D. Black և USS Winston S. Churchill, որոնք իրականացնում են «Tomahawk» թևավոր հրթիռների արձակումներ և ապահովում պաշտպանական վահան։ Պարսից ծոցում ակտիվ են նաև առափնյա մարտական նավերը՝ USS Tulsa և USS Canberra, որոնք առաջին ժամերին առանցքային դեր են խաղացել հակաօդային պաշտպանության համակարգերի ճնշման գործում՝ ճանապարհ հարթելով հիմնական օդային ալիքի համար։

https://www.facebook.com/story.php?story_fbid=893903003642312&id=100090678624031&mibextid=wwXIfr&rdid=bjbD8pv1HUJ7tyKd#