«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անցավ դաժան 44 օրը, անցավ արհավիրքը, բայց մեր հոգիները դեռևս չի լքել կորուստ կրելու ահռելի վախը....  Աշխեն Զուրաբյան

07/04/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։

Պատերազմից հետո մի ուրիշ ձև ես սկսում արժևորել կյանքը, սիրելիներիդ հետ հարաբերությունները, կյանքի ընձեռած հնարավորությունները, հասկանում ու գիտակցում ես, որ կարող էր լինել անդառնալին, որ դու կարող էիր այսօր քո ներկա տեղում չլինել....

Нет описания.
Շարունակելով հերոսներիս մասին շարքը` չեմ կարող չգրել Հովսեփի մասին։ Խելացի, խոհուն աչքերով, համեստ, լռակյաց մի աշակերտ, ով նստում էր դիմացս` երկու նստարան հետ.... Գիտեի, որ չափազանց ընդունակ, խելացի ու հանգիստ է. աչքերն ասում էին, բայց լավ չէր սովորում,թերևս ուղղակի չէր ուզում։ Հովսեփը երևի գիտեր, որ ինքը այլ առաքելություն ունի։
Ավարտական դասարանում տևական ժամանակ սկսեց բացակայել... Տեղը շատ էր երևում`չնայած երբեք իր ձայնը չէինք լսում, բայց ներկայությունը կարևոր էր։ Սկզբում ոչ ոք չգիտեր` ինչու,չէր ուզում ոչ ոքի ասել...Հետո իմացանք, որ հայրը հիվանդացել է, ինքն էլ որպես տան ավագ որդի` իր ուսերին է վերցրել մոր հետ տան հոգսը կիսելու բեռը։
Աշխատում էր հոր տեղը, հետո,երբ հայրը լավացավ, Հովսեփը դուրս չեկավ աշխատանքից, քանզի պետք էր օգնել պահել  քույրիկներին և եղբայրներին։ Շատերը քարկոծում էին, թե ինչու, բա դասերը.... Քչերս էինք, որ նրա մեջ աշխատելու ձգտում տեսանք, պատասխանատու լինելու ձգտում տեսանք, ու դա էնքան ուրախացնող էր....
...2019թ ամռանը Վահեին , Գևորգին (իրենց մասին արդեն գրել եմ) ու Հովսեփին կանչեցին` պարտքը տալու հայրենիքի առջև.... Երեքն էլ Արցախ մեկնեցին, երեքի ճակատագիրն էլ մի թելով էր կապված.... Երեքին էլ սպասում էինք, բայց..... Երկուսը վերադարձան ողջ, որոնցից մեկը` Հովսեփը....


Нет описания.


Անիծյալ պատերազմի ողջ ընթացքում կապս չէի կտրում քրոջ հետ... Չէ՞ որ այդ պահին երկուսիս կարգավիճակը նույնն էր` եղբայր ունեինք մահվան դեմ..... Ամեն անգամ կամ ես էի գրում ` ապերը զանգել ա՞, կամ`ինքը....

Нет описания.


Անցավ դաժան 44 օրը, անցավ արհավիրքը, բայց մեր հոգիները դեռևս չի լքել կորուստ կրելու ահռելի վախը.... Մեկին մի կտոր հաց ավել ունեինք տված, որ Աստված դեմներս բերեց։ Հովսեփը այսօր էլ նույն ոգով իր գործն է անում` խելացի, համեստ, բոլորին օգնող, ու չկա մեկը, ում Հովսեփը ձեռք մեկնած չլինի։